Բաժիններ՝

Հյուսիսային Կորեան երկրորդ օրն անընդմեջ գնդակոծում է Հարավային Կորեայի հետ սահմանը

Հյուսիսային Կորեան 2-րդ օրն անընդմեջ ափամերձ հրետանային կրակ է բացում Հարավային Կորեայի հետ սահմանին գտնվող կղզու տարածքում՝ Դեղին ծովի ուղղությամբ արձակելով 60 արկ։ Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ԶՈՒ շտաբային պետերի կոմիտեն։

Տեղեկատվության համաձայն՝ խոսքը առափնյա հրետանու մասին է։

Նախօրեին Հյուսիսային Կորեայի առափնյա հրետանին մոտ 200 արկ էր արձակել հարավկորեական Յոնփյոնդո և Պենյոնդո կղզիների ուղղությամբ, որոնք գտնվում են Դեղին ծովում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031