Բաժիններ՝

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 126-ի

Ճապոնիայում հունվարի 1-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և դրան հաջորդող հետցնցումների հետևանքով զոհերի թիվը հասել է 126-ի, ավելի քան 222 մարդ անհետ կորած է:

Այդ մասին հայտնել են Ճապոնիայի իշխանությունները:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի և շարունակվող հետցնցումների հետևանքով առնվազն 516 մարդ ստացել է տարբեր ծանրության վնասվածքներ։ Արտակարգ ծառայությունները դեռ չեն կարողացել գտնել 222 բնակչի։ Աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական գործողությունները՝ ներգրավելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերին։ Ամենամեծ վնասը հասցվել է Իսիկավա պրեֆեկտուրային՝ այնտեղ ավերվել է ավելի քան 250 տուն, իսկ հրդեհները ոչնչացրել են մոտ 300 շինություն։

Արհավիրքից տուժած տարածաշրջանում դեռ զգացվում է էլեկտրաէներգիայի, ջրի և վառելիքի պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս