
Գերմանիայի հիվանդանոցներից մեկում հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Գերմանիայի Իլցեն քաղաքի հիվանդանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի։
Նախապես հաղորդվում էր չորս զոհի և մեկ անհետ կորածի մասին։
«Ներքին Սաքսոնիայի ոստիկանության տվյալներով՝ Իլցենիենի «Հելիոս» կլինիկայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Ոստիկանության տվյալներով՝ ևս 21 մարդ վիրավորվել է, մի քանիսը ծանր»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հրդեհը բռնկվել է ուշ երեկոյան, այն սկսվել է շենքի երրորդ հարկում և տարածվել մի քանի սենյակների ուղղությամբ։ Մարդիկ հիվանդանոցից տարհանվել են հրշեջ մեքենաների սանդուղքների միջոցով։ Ընդհանուր առմամբ՝ ներգրավվել է 140 փրկարար։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։