Բաժիններ՝

ՄԱԿ-ում հայտարարել են, որ Գազայի հատվածում մարդկանց ապրելն անհնար դարձել է

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ավելի քան երեք ամիս տևած պատերազմի պատճառով Գազայի տարածքում իրավիճակը ապրելու համար դարձել է անհնար:

Ինչպես հայտնում է Euronews-ը, այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մամուլի քարտուղարի տեղակալ Ստեֆանի Թրեմբլեն:

«Գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալը հայտարարել է, որ հոկտեմբերի 7-ի սարսափելի հարձակումներից երեք ամիս անց Գազան դարձել է հուսահատության և մահվան վայր»,-նշել է Թրեմբլեն:

Ըստ աղբյուրի՝ ՀԱՄԱՍ-ի առողջապահության նախարարությունը հայտարարել է անկլավում համաճարակների տարածման սպառնալիքի մասին, որը կարող է հանգեցնել նույնիսկ ավելի մեծ թվով զոհերի, քան եղել է բուն մարտերի հետևանքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս