Բաժիններ՝

Ֆինլանդիան հայտարարել է, որ շարունակում է մնալ Ռուսաստանից միջուկային վառելիքի տարանցման երկիր

Ֆինլանդիան իրականացնում է ռուսական միջուկային վառելիքի տարանցում, վերջին փոխադրումը տեղի է ունեցել դեկտեմբերին, երբ ֆինն-ռուսական սահմանի բոլոր ավտոտրանսպորտային հսկիչ անցակետերը գրեթե ամբողջ ժամանակ փակ էին երթևեկության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ֆինլանդիայի Ռադիացիոն և միջուկային անվտանգության վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռիստո Իսակսոնը։

«Տարանցիկ փոխադրումներն սկսվել են 2022 թվականի աշնանը: Միջուկային վառելիքն ինքնին պատժամիջոցների ենթակա չէ, և կարելի է սպասել, որ տարանցումը կիրականացվի այնքան ժամանակ, քանի դեռ պատժամիջոցներ չեն սահմանվել միջուկային վառելիքի նկատմամբ: Անցյալ տարի մի քանի տարանցումներ են եղել, որոնցից ամենավերջինը եղել է 2023 թվականի դեկտեմբերին», – ասել է Իսակսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031