
Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է Արմավիրի մարզպետի պաշտոնից

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Էդվարդ Հովհաննիսյանն ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով և 5-րդ մասի 5-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Էդվարդ Հովհաննիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Նշենք, որ այս որոշմանը նախորդել է Նիկոլ Փաշինյանից այցը Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոց, որտեղ կառուցվել են մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, որտեղ Փաշինյանը կրկին թերացումներ էր նկատել։