Բաժիններ՝

Հնդկաստանն էսկադրային ականակիր է ուղարկել՝ օգնելու ծովահենների զավթած բեռնատար նավին

Հնդկաստանը Chennai էսկադրային ականակիր է ուղարկել` օգնելու հնդկական անձնակազմով Lila Norfolk չորաբեռնատար նավին, որն Արաբական ծովում զավթել են ծովահենները: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հնդկաստանի ռազմածովային ուժերը:

«Նավը (Lila Norfolk) հաղորդագրություն է ուղարկել UKMTO (United Kingdom Maritime Trade Operations) հարթակին՝ նշելով, որ 2024 թ. հունվարի 4-ի երեկոյան մոտավորապես հինգից վեց անհայտ զինված անձինք նավ են իջել», – ասվում է Հնդկաստանի ռազմածովային ուժերի հայտարարության մեջ։

Նշվում է, որ կապ է հաստատվել Լիբերիայի դրոշի ներքո նավարկող չորաբեռնատար նավի հետ, ինչպես նաև Հնդկաստանի ռազմածովային ուժերի ինքնաթիռներ են գործի դրվել՝ վերահսկելու իրադրությունը։

«Ինքնաթիռը նավի վերևով անցել է ուրբաթ օրը վաղ առավոտյան և կապ հաստատել նավի հետ՝ հավաստիանալով անձնակազմի անվտանգության մեջ: Ռազմածովային ավիացիան շարունակում է վերահսկել շարժը, իսկ Chennai կործանիչը մոտենում է նավին՝ օգնություն ցուցաբերելու համար», – նշել են հնդիկ զինվորականները:

Ինչպես նշում է Ani գործակալությունը, վկայակոչելով զինվորական աղբյուրների, գրավված չորաբեռնատար նավի վրա կա անձնակազմի 15 անդամ. նրանք բոլորը Հնդկաստանի քաղաքացիներ են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031