![](/banners/BeFunky-design.jpg)
Հայ շախմատիստներից լավագույնը Ռոբերտ Հովհաննիսյանն ու Մարիամ Մկրտչյանն էին. կայծակնային շախմատի ԱԱ
![](https://168.am/wp-content/uploads/2023/12/Ռոբերտ-Հովհաննիսյան3-1536x993-1.jpg)
Ուզբեկստանում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Նա 21 հնարավորից վաստակեց 13 միավոր և կիսեց 19-27 տեղերը:
Տիգրան Պետրոսյանը վաստակեց 12,5 միավոր, Մանուել Պետրոսյանը՝ 12, Սամվել Տեր-Սահակյանը՝ 11,5: Շանթ Սարգսյանը իր օգտնին գրանցեց 11 միավոր, Մամիկոն Ղարիբյանն ու Տիգրան Հարությունյանը՝ 8-ական, Հայկ Մարտիրոսանը՝ 7, Էմին Օհանյանը՝ 4,5:
Հիշեցնենք, որ առաջնության հաղթող է դարձել Մագնուս Կարլսենը:
Կանանց մրցապայքարում հայ շախմատիստուհիներից լավագույնը Մարիամ Մկրտչյանն էր, որը 17 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և զբաղեցրեց 15-րդ տեղը: Էլինա Դանիելյանը վաստակեց 9 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 8,5:
Կանանց մրցաշարում հաղթել է Վալենտինա Գունինան: