ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը նշել է, որ Գալստյանը ազատ կարձակվի 25 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-2020 թվականներին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը և Դավիթ Գալստյանը մեղադրվում են շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար՝ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակում։ Նույն գործի շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 2-ից կալանվորվել էր նաև Ստեփան Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031