Բաժիններ՝

Մանկաբույժը թվարկել է Ամանորի համար նախատեսված թոփ վտանգավոր նվերները երեխաների համար

Մանկաբույժ Նիսո Օդինաևայի պնդմամբ՝ երեխաների համար վտանհժգավոր են մագնիսական խորանարդիկները և այն գնելիս՝ պետք է անպայման ուշադրություն դարձնել տարիքային սահմանափակումներին։ Նա մագնիսական խորանարդը համար է թոփ 1 վտանգավոր խաղալիքը։

Այն բաղկացած է մի քանի տասնյակ նեոդիմի մագնիսական գնդիկներից։ Հաճախ այդ մագնիսները երեխաները դնում են բերանը, որոնք հայտնվում են երեխաների որովայնում, իսկ  երեխաներն էլ՝ հիվանդանոցում։

Նրա խոսքով՝ վատ է համարվում նաև փամփուշտներ պարունակող խաղալիք զենքը, քանի որ դրանցով աչքի լուրջ վնասման վտանգ կա:

Որպես վտանգավոր խաղալիք՝ մասնագետն առանձնացրել է նաև լազերային զենքերը։ Եթե ​​այն ընկնում է աչքի մեջ, այն քայքայում է ցանցաթաղանթի հյուսվածքը, առաջացնում է այրվածքներ և կարող է հանգեցնել կուրության:

Մանկաբույժ Նիսո Օդինաևայի խոսքով՝ փոքր երեխաների համար հարմար չեն նաև օդափոխիչով խաղալիքները։

«Դրանք նախատեսված են դեռահասների համար։ Փոքր երեխաները հաճախ ձեռքերը դնում են շեղբերի տակ, ինչը հանգեցնում է վնասվածքների»,- նշել է Օդինաևան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս