Բաժիններ՝

Իսրայելն արձագանքել է Նաթանյահուին Հիտլերի հետ համեմատելու Էրդողանի հայտարարությանը

Իսրայելի պաշտպանության նախկին նախարար և երկրի արտակարգ կառավարության ներկայիս անդամ Բենի Գանցը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, որը Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համեմատել է Հիտլերի հետ։

Նա Էրդողանի արտահայտությունն անվանել է «իրականության աղաղակող խեղաթյուրում և Հոլոքոստի հիշատակի պղծում»։

«ՀԱՄԱՍ-ը կազմակերպություն էր, որը նողկալի ջարդ է իրականացրել: Իսրայելի քաղաքացիների համար ՀԱՄԱՍ-ի սպառնալիքի վերացումը կենսական անհրաժեշտություն է և աննախադեպ բարոյական հրամայական»,- գրել է Գանց X-ի իր միկրոբլոգում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031