![](/banners/BeFunky-design.jpg)
Միչիգանի Գերագույն դատարանը մերժել է Թրամփին 2024թ․ընտրությունների մասնակցությունից զրկելու փորձը
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/upload-2020-01-22T120821Z_614145987_RC20LE9KN0ET_RTRMADP_3_DAVOS-MEETING-pic4_zoom-1500x1500-38056.jpg)
Միչիգանի Գերագույն դատարանը մերժել է քննարկել ընտրողների բողոքարկումը, որոնք ձգտում են արգելել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին հաջորդ տարվա նախագահական փրայմերիզին մասնակցելուց՝ 2021 թվականի հունվարի 6-ին ԱՄՆ Կապիտոլիումի վրա հարձակման մեջ նրա դերակատարությանպատճառով, հայտնում է Reuters-ը։
Այս դատավճիռը Թրամփին թույլ է տալիս մնալ քվեաթերթիկում։
Ընտրողները ձգտում էին Թրամփին որակազրկել՝ համաձայն ԱՄՆ Սահմանադրության այն դրույթի, որն արգելում է «խտռովությանը» մասնակցած մարդկանց զբաղեցնել պետական պաշտոններ, եթե նրանք նախկինում երդում են տվել Միացյալ Նահանգներին:
Միչիգանի դատարանի որոշումը հակասում է Կոլորադոյի Գերագույն դատարանի անցած շաբաթ կայացրած որոշմանը, որով Թրամփին որակազրկել էին նույն սահմանադրական դրույթով: