Բաժիններ՝

Հայտնի են Թուրքիայի ամենահարուստ 10 մարդիկ

Թուրքիայի խոշորագույն «Habermetre» թվային բանկը հրապարակել է 2023-ի Թուրքիայի ամենահարուստ 10 մարդկանց ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկը գլխավորում է «Yıldız Holding»-ի սեփականատեր Մուրադ Ուլքերը, ով հիշատակել է 6․333 անգամ լրատվական կայքերում։ Նրան հաջորդում է «Erdemoğlu Holding»-ի սեփականատեր Իբրահիմ Էրդեմօղլուն, նա հիշատակվել է 3․731 անգամ։

3-րդ տեղում «Rönesans Holding»-ի նախագահ Էրման Ըլըջաքն է, ով հիշատակվել է 3․574 անգամ։ 4րդ և 5-րդ տեղում են Թուրքիայի ամենաերիտասարդ հարուստ գործարար Իփեք Քըրաչը և «Erdemoğlu Holding»-ի փոխնախագահ և «SASA Polyester»-ի սեփականատեր Ալի Էրդեմօղլուն, ովքեր հիշատակվել են համապատասխանաբար 2․733 և 2․102 անգամ։

Տասնյակը եզրափակում են Ֆիլիզ Շահենքը՝ հիշատակված 568 անգամ և Սեզայի Բաջաքսըզը՝ 289 անգամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս