Բաժիններ՝

«Նեղվեցի և ճնշումս բարձրացավ». Լոլիտային կհեռացնեն եթերից «մերկ խնջույքին» մասնակցելու պատճառով․ ԶԼՄ

Ռուս հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է, որ իրեն հեռացրել են հեռուստաեթերից բլոգեր Անաստասիա Իվլեևայի կազմակերպած «մերկ երեկույթին» մասնակցելուց հետո:

«Ոչինչ չեմ կարող անել դրա դեմ, միայն ընդունել որպես իրողություն։ Նեղվեցի և ճնշումս բարձրացավ։ Կփորձեմ պինդ մնալ»,- ասել է Լոլիտան։

ՌԲԿ-ի տվյալներով՝ հեռուստաալիքները քննարկում են Լոլիտայի և աղմկահարույց երեկույթի մյուս մասնակիցների ելույթները եթերից բացառելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի լույս 21-ի գիշերը «Մուտաբորում» տեղի է ունեցել հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Իվլևայի երեկույթը, որի հյուրերին առաջարկվել է գալ «գրեթե մերկ»:

Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը բուռն քննարկումների են արժանացել, ուստի, ինչպես նշել է պարբերականի զրուցակիցներից մեկը, ամենայն հավանականությամբ, ներողության խնդրած արտիստները կմնան հաղորդումների ֆոնային կադրերում, սակայն հարցականի տակ են նրանց ելույթները բեմում:

Ինչպես հայտնել է Պետդումայի պատգամավոր Մարիա Բուտինան, նա դիմել է «Ռոսկոմնադզոր», ՆԳՆ և մշակույթի նախարարություն՝ խնդրելով ստուգել և իրավական գնահատական տալ երեկույթին:

Պետդումայի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Խինշտեյնի խոսքով՝ «Ռոսկոմնադզորը» ԼԳԲՏ քարոզչության նշաններ է տեսնում Իվլեևայի «մերկ երեկույթի» մի քանի նյութերում, որոնք հրապարակվել են համացանցում:

Մարիա Բուտինան հայտարարել է, որ կարգավորիչը սկսել է զբաղվել այդ կոնտենտի հեռացմամբ և արգելափակմամբ։ Այս տեղեկությունը հաստատել են գերատեսչությունում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս