Բաժիններ՝

Պապիկյանը մասնակցել է հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը

Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում մասնակցել եմ հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի ավարտական արարողությանը։

Ուսումնական փուլի ավարտի կապակցությամբ շնորհավորելով զորամասի հրամկազմին ու կուրսանտներին` բարձր եմ գնահատել կենտրոնի դերը՝ բանակի համար բանիմաց կրտսեր հրամանատարներ
պատրաստելու գործում, և համոզմունք հայտնել, որ կրտսեր հրամանատարների շարքերը համալրող զինվորները պատշաճ կկիրառեն ուսումնառության ընթացքում ձեռք բերած գիտելիքները։

Գերազանց առաջադիմությամբ աչքի ընկած զինվորներին անձամբ եմ հանձնել ավարտական վկայականները։

Այցի շրջանակում մասնակցել եմ նաև ուսումնական տարվա
արդյունքների ամփոփմանը նվիրված նիստին, որի ընթացքում գնդապետ Դավիթ Ալեքսանյանն ինձ ներկայացրել է 2023 թվականի արդյունքները և 2024 թվականի խնդիրներն ու ծրագրերը։

Եղել եմ նաև ուսումնական կենտրոնի կրակադաշտում, որտեղ գործնականում ներկայացվել են նորակառույց ուսումնական վարժադաշտի հնարավորությունները։

Դեկտեմբերի 25-ին ՊՆ ուսումնական կենտրոններից մեկում մասնակցել եմ հնգամսյա ուսումնական ծրագիրն անցած հերթական հոսքի…

Posted by Սուրեն Պապիկյան/ Suren Papikyan on Monday, December 25, 2023

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս