Ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ․ Լուկաշենկո

ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ոխ չի պահում և վստահ է, որ Հայաստանը կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ։

«Ես գիտեի, որ Նիկոլ Փաշինյանը կգա Սանկտ Պետերբուրգ, խոսել էի իր հետ։ Ասաց, որ սա այլ ձևաչափ է՝ տնտեսական և որ իրենք նեղացած են ռազմաքաղաքականից՝ ՀԱՊԿ-ից։

Հետևաբար՝ գիտեի, որ գալու է և սատարում էի նրան այն ժամանակ, աջակցում եմ նրան հիմա: Ի՞նչ վիրավորանք։ Վստահ եմ, Հայաստանը կլինի իր ներկայիս դաշնակիցների հետ»,- ասել է Լուկաշենկոն։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031