Թուրքիայի 84 մլն բնակչությունից 12 միլիոնը կազմում են երիտասարդները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Թուրքիայի երիտասարդ բնակչություն ունեցող շրջանները։ Ըստ հրապարակված տվյալների երիտասարդ բնակչությունը հիմնականում տարածված է Թուրքիայի արևելյան շրջաններում, իսկ ամենաքիչը՝ Էգեյան և Սև ծովի հատվածներում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երիտասարդ բնակչությամբ 20.1% և բարձր ցուցանիշ ունեցող շրջաններն են Վան, Հաքքարի, Մուշ, Բայբուրթ և այլն։

2022-ին Թուրքիայի բնակչությունը կազմել է 84 մլն, որից 15-24 տարիքային խումբը կազմում են 12 մլն քաղաքացիները։

Նշվում է, որ երիտասարդ բնակչությունը կազմում է ընդհանուր բնակչության 15․3%։ Երիտասարդ բնակչության 51․3%-ը արական սեռի են, իսկ 48․7%-ը իգական սեռի։

Ըստ արված կանխատեսումների՝ 2025-ին երիտասարդ բնակչության տոկոսային ցուցանիշը ընդհանուր բնակչության կազմում կնվազի 14․3%-ով, 2030-ին 14․0%-ով, 2040-ին՝ 13․4%-ով, 2060-ին՝ 11․8%-ով, իսկ 2080-ին 11․1%-ով:

Տեսանյութեր

Լրահոս