Վրացական 4 ուտեստ` աշխարհի լավագույն ուտեստների 100-յակում
Վրացական խինկալին, խաճապուրին, խորովածը և տապակած հավիկը աշխարհի լավագույն 100 ուտեստների շարքում են: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ըստ TasteAtlas ավանդական ուտեստների փորձարարական առցանց հանրագիտարանի հրապարակած տվյալների, վրացական ուտեստները զբաղեցնում են հետևյալ տեղերը.
- խինկալի՝ 29-րդ հորիզոնական,
- խաճապուրի՝ 55-րդ հորիզոնական,
- խորոված՝ 66-րդ հորիզոնական,
- տապակած հավիկ՝ 92-րդ հորիզոնական: