Բաժիններ՝

Իսլանդիայում հրաբուխ է ժայթքել

Իսլանդիայի Ռեյկյանես թերակղզու վրա հրաբուխ է ժայթքել, որին նախորդել են մի շարք երկրաշարժեր։ Գրինդավիկ քաղաքից ավելի վաղ 4000 մարդ է տարհանվել։

Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկին հարող շրջանում հոկտեմբերի վերջից բարձրացել էր սեյսմիկ ակտիվության մակարդակը։ Օդերևութաբանական ծառայության հաղորդմամբ՝ ժայթքումը տեղի է ունեցել Գրինդավիկ քաղաքից 4 կմ հեռավորության վրա․ սեյսմիկ ակտիվությունը շարժվում է քաղաքի ուղղությամբ։

Հրաբխի ճեղքի երկարությունը մոտավորապես 3,5 կմ է, իսկ լավան ժայթքում է 100-200 խորանարդ մետր/վայրկյան արագությամբ։

Հրաբուխը երևում է մայրաքաղաք Ռեյկյավիկից, որը գտնվում է Գրինդավիկից մոտ 42 կմ հեռավորության վրա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031