Բաժիններ՝

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Դեկտեմբերի 19-ին, ժամը 09։00-ի դրությամբ, Լանջիկ-Ազատան, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ, Վանաձոր-Դիլիջան, Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածներում, Սեփանավանի ոլորաներում, Վարդենյաց լեռնանցքում և Սիսիանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է։

Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար Ճանապարհային դեպարտամենտը վարորդներին կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031