Բաժիններ՝

Շրի Լանկայի իշխանությունները կասեցրել են ուկրաինական զինված ուժերի համար վարձկանների հավաքագրումը

Շրի Լանկան գործադրել է բոլոր ջանքերը՝ կանխելու իր քաղաքացիների հավաքագրումը օտարերկրյա (այդ թվում՝ ուկրաինական) բանակներում կռվելու համար։ Այդ մասին ասել է Շրի Լանկայի արտգործնախարար Ալի Սաբրին։ Նա հավելել է, որ Շրի Լանկայի անվտանգության մարմինները նախկինում իմացել են, որ տեղի գործակալներից մեկը վարձկաններ է հավաքագրում՝ Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ կռվելու համար։

«Շրի Լանկան՝ որպես երկիր, գործադրել է բոլոր ջանքերը տեղական գործակալների միջոցով նորակոչիկների հավաքագրումը կանխելու համար», – ասել է արտգործնախարարը:

Լրատվամիջոցների տվյալներով՝ օրեր առաջ Արտյոմովսկի շրջանում ռուսական հրետանու հարվածի արդյունքում սպանվել էին Շրի Լանկայի երեք նախկին զինվորականներ, այդ թվում՝ հատուկ նշանակության ուժերի նախկին սպա, ով ծառայում էր ուկրաինական օտարերկրյա լեգեոնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031