Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող անձը կալնավորվել է
Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 8-ին Տիգրան Մեծ պողոտայի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 20-ամյա Բորիս Գ.-ն:
Նա նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 4-րդ մասի մեղադրանքով (Զինվորական ծառայությունից խուսափել):
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: