Բաժիններ՝

Բասկետբոլի Մ16 տարեկանների նոր գլխավոր մարզիչը Արեգ Վաթյանն է

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի:

Այս մասին գրում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

2024 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը կգլխավորի Արեգ Վաթյանը:

2017 թվականին նա գլխավորել է տղաների Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, որը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն: Իսկ 2022 թվականին նրա գլխավորությամբ աղջիկների Մ16 հավաքականը դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի փոխչեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս