Խաղաղության խաչմերուկի տնտեսական հաշվարկը չի ներկայացվում. Խաչատրյան
ԱԺ-ում պատասխանելով Արթուր Խաչատրյանի հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է։
«Տասնյակ բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում, դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ կամ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում եք, բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»,- ասաց նա՝ նշելով, թե հիմա էլ այդ հատվածում ընթացիկ նորոգման աշխատանքեր են ընթանում:
Խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին՝ նա ասաց, թե դա միայն տնտեսական հաշվարկ չէ, շատ ավելի ընդարձակ ու համապարփակ նախագիծ է:
«Այն միայն տնտեսական նշանակություն չունի, ունի ահռելի քաղաքական, անվտանգային նշանակություն, տարածաշրջանային նշանակություն»,- ասաց Փաշինյանը: