«Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղ. վերադարձ տուն՝ 30 տարի անց. ձեռքբերումներ և դժվարություններ» համաժողովի ժամանակ հայտարարել է.

«Մեզ համար կարևոր է, որ Հայաստանը չէր ցանկանում ազատագրել մեր տարածքները։ Եվ դա ոչ միայն ղարաբաղյան կլանի նախկին ղեկավարները․․․ Փաշինյանն ինքն էր Ստեփանակերտում՝ 2019թ., ասում՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ»։ Ի՞նչ էր նա նկատի ունեցել։ Կամ՝ երբ նրա ՊՆ նախարարը ասել էր՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ»։ Եվ դա Քոչարյան-Սարգսյան բանդան չէր, դա Փաշինյանն էր։ Հիմա նա ասում է, որ Ղարաբաղը Ադրբեջան է, որովհետև մենք հաղթել ենք պատերազմում, ոչ թե այն պատճառով, որ նա փոխել է իր իդեոլոգիան։ Իդեոլոգիան նույնն է․ նրանք մինչև հիմա ապրում են դրանով։

Հայաստանի կառավարության և ընդդիմության տարբերությունը միայն այն է, որ կառավարությունը հասկանում է, որ եթե նրանք շարունակեն կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, մենք նրանց նորից կջարդենք։ Ընդդիմությունը ցանկանում է իշխանությունից գցել Փաշինյանին, դրա համար ուզում են, որ նա այդ սխալն անի։ Մենք կարիք ունենք տեսանելի երաշխիքների․ դրանք կլինեն Հարավային Կովսկասի խաղաղության լավագույն երաշխիքները»։

Նա նաև հավելել է. «Մենք հիմա կարիք ունենք ուղիղ, հաստատված երաշխիքների, որ ռևանշիզմ չի լինի։ Մենք երաշխիքների կարիք ունենք, որ նոր պատերազմ չի լինի, որ Հայաստանը ամբողջությամբ ընդունում է գործող իրավիճակը։ Նրանք պետք է մոռանան Ղարաբաղի մասին և կառուցողական լինեն սահմանազատման և սահմանագծման հարցերում»։

Տեսանյութեր

Լրահոս