Բաժիններ՝

Հայրենական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, տիեզերք արձակվեց Falcon 9 հրթիռով

Հայրենական արտադրության առաջին արբանյակը՝ «Հայասաթ 1»-ը, SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով րոպեներ առաջ տիեզերք արձակվեց։ Մեկնարկը հեռարձակվում էր ուղիղ։

Արբանյակը ստեղծել են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան ու Գիտական նորարարության և կրթության կենտրոնը։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat (քյուբսաթ) ձևաչափի է և ունի 10սմ x 10սմ x 10սմ չափեր։ Այն ստեղծվել է Հայաստանում և հանդիսանում է առաջին հայրենական արբանյակը։

Մինչ «Հայասաթ 1»-ի մեկնարկը «Բազումք»-ի համահիմնադիր, խորհրդի անդամ և տեխնիկական տնօրեն Հայկ Մարտիրոսյանը նշեց. «Այս պահին բոլոր համակարգերը պատրաստ են թեստավորվման, որպեսզի արբանյակի տվյալները ստանալուն պես կարողանանք տեսնել, թե ինչ կարգավիճակում է գտնվում այն, ինչպես են գործում նրա համակարգերը և տվյալները կհավագագրվեն մեզ մոտ գտնվող տվյալների բազայում: Հաջորդիվ կկարողանանք կատարել անալիտիկ վերլուծություններ»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արբանյակն անցել է թեստավորման բոլոր փուլերն ու պատրաստ է SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով տիեզերք թռչելուն: Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ 1»-ը:

Արբանյակը զինված է նրա տարբեր կողմերի վրա ընկնող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսադարձիչներով, տարբեր մոդուլների առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Այն ունի երկրորդային օգտակար բեռ, որի չափումների շնորհիվ տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս