Բաժիններ՝

Պուտինի բազմազավակության կոչը՝ թուրքական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել բնակչությանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բազմազավակության վերաբերյալ կոչը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Մեր երկրում ապրող ազգերից շատերը, փառք Աստծո, պահպանում են ամուր ընտանիքի ավանդույթը, որտեղ մեծանում են չորս, հինգ և ավելի երեխաներ։ Հիշենք, որ մեր տատիկներից շատերը յոթ-ութ երեխա են ունեցել։ Պահպանենք ու վերակենդանացնենք այս հրաշալի ավանդույթները։ Շատ երեխաներ և մեծ ընտանիք ունենալը պետք է դառնա նորմալ երևույթ, ապրելակերպ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համար»,- նշել է Պուտինը։

Պուտինը ընդգծել է, որ ընտանիքը ոչ միայն պետության և հասարակության հիմքն է, այլև «բարոյականության աղբյուրը»։

«Ռուսաստանի ժողովրդի փրկությունն ու մեծացումը մեր խնդիրն է առաջիկա տասնամյակների համար։ Կասեմ ավելին. սա ռուսական աշխարհի, հավերժական Ռուսաստանի ապագան է», նշել է նա։

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է Պուտինի խոսքերի այն հատվածը, որտեղ նա նշել է, որ ընտանիքում 3-4 երեխայի առկայությունն անգամ դեռ չի համարվում բազմազավակություն։

Ուշագրավ է, որ «T24» թուրքական լրատվամիջոցի սյունակագիր Հասան Աքսայի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Ռուսաստանի ամենագլխավոր խնդիրներից մեկը դեմոգրաֆիական անմխիթար պատկերն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031