
ՀԱՄԱՍ-ի կողմից ազատ արձակված առաջին ամերիկացի գերիները վերադարձել են Չիկագո

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից ազատ արձակված 2 ամերիկացիները վերադարձել են Չիկագո։ Այս մասին տեղեկանում ենք Fox 32 Chicago պարբերականի հրապարակումից։
18-ամյա Նատալի Ռաանանը և նրա մայր Ջուդիթը արձակուրդի էին մեկնել Իսրայել և հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակման ժամանակ առևանգվել էին։
ՀԱՄԱՍ-ն ազատ էր արձակել ամերիկացի մորը և դստերը հոկտեմբերի 20-ին՝ նշելով, որ դա արվում է «հումանիտար նկատառումներից ելնելով»։ Նրանք առաջին գերիներն են, որ ազատ են արձակվել զինյալների կողմից։
Ազատ արձակման օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել էր Ռաանանների հետ։
Իսրայելը Գազայում ցամաքային գործողության ժամանակ ազատել է գերեվարված կին զինվոր Օրի Մեգիդիշին։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պատանդ է պահվում ավելի քան 230 մարդ, որոնց զինյալները ցանկանում են փոխանակել Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ