
50-ամյա տղամարդը հետախուզվում էր խարդախության մեղադրանքով

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 50-ամյա Հայկ Ս.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին: