
Արցախը հանձնել են, իրենք էլ Երևանի կենտրոնում են, ոչ թե Բաքվի բանտում. բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, Արմեն Խաչատրյանը. Վահե Մակարյան

Լրագրող Վահե Մակարյանը տելեգրամային իր ալիքում քիչ առաջ լուսանկար է հրապարակել և գրել.
«Քիչ առաջ Երևանի կենտրոնում բերանները մինչև ականջները բացած, հռհռալով զբոսնում էին Բաբայան Սյամոն, Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, իսկ նրանց հետևից համեմատաբար ավելի զուսպ վիճակում ՃՈ պետի նախկին տեղակալ, ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը: Հատկապես ուրախ էին Սյամոն ու Անդոն: Հավանաբար ամփոփում էին երեկվա իրենց կազմակերպած ցույցերի արդյունքները»:
Լուսանկարի տակ նա գրել է.
«Էս էլ Սյամոն, Անդոն ու Գուգոն Երևանի կենտրոնում, շատ ուրախ, ասել-խոսելով զբոսնելիս… Դե, Արցախը հանձնել են, եղանակը լավ ա, իրենք էլ Երևանի կենտրոնում են, ոչ թե Բաքվի բանտում, երեկվա միտինգն էլ իրենց սրտով ոնց պետք ա անցել ա, այսինքն` ժպտալու և ուրախանալու առիթ հաստատ կար:
Հ.Գ. Խաչատրյան Արմենը ևս նրանց հետ էր, ուղղակի կադրից դուրս է մնացել, որովհետև մեր անցնելու պահին մի քիչ հետ էր նրանցից»: