Հայաստանի համար 3+3 ձևաչափին մասնակցությունը թերևս անհրաժեշտ է. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Հայաստանը Թեհրանից ստացել է 3+3-ի հրավեր: Կարծում եմ, որ Հայաստանը պետք է մասնակցի այդ հանդիպմանը:

Գիտեք հայտնի խոսքը. եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ՝ քաղաքականությունն է զբաղվում քեզանով:

Ըստ իս, ձեւաչափերին պետք է մոտենալ այդ տրամաբանությամբ. եթե դու չես զբաղվում դրանցով, դրանք քեզանով միեւնույն է զբաղվում են:

Առավել եւս, երբ խոսքը վերաբերում է մի ձեւաչափի, որը դուր գա մեզ, թե դուր չգա, ներառում է այս ռեգիոնում կայունության եւ անվտանգության հարցերի կառավարման ամենագործուն շրջանակը: Փոքր ինչ պարզունակ ձեւակերպելով՝ եթե այս ձեւաչափում դու չես կարողանում ապահովել այդ հարցերում քեզ համար արդյունավետ օրակարգ եւ հարաբերակցություն, որեւէ այլ հարթակում այդ արդյունավետությունը փնտրելը կդառնա ավելորդ:

Ըստ այդմ կարծում եմ, որ Հայաստանի համար մասնակցությունը թերեւս անհրաժեշտ է»:

Տեսանյութեր

Լրահոս