Արգամիչ, կարո՞ղ ա էս մարդկանց աչքը էլի քո Մոնումենտի դղյակի վրա է, թե՞ Ալենի, Նիկոլի աներձագի, կամ Նիկոլի դաչեքի. Վահե Մակարյան
Լրագրող Վահե Մակարյանը գրում է. «Բայց շատ սյուռ ա նայվում, երբ մարդա մի կիլո ոսկի` թևիս հաստության ցեպերով, վզներին գցած` եկել կանգնել էին կամերաների դեմը ու ասում էին` էդքան դղյակ են կառուցել, թող գնան էդ դղյակները խլեն, տան մեզ` ապրենք: Ու որոշները ցեպերը հատուկ շորի վրայից էին գցել, որ ամբողջ ազգը տեսներ, որ իրենք երեկ կիլանոց ոսկյա շղթա են կրում իրենց «նուրբ» պարանոցին:
Ու չեն ասում` ում դղյակը պիտի խլեն, ոնց խլեն, խի՞ խլեն: Ու որ խլեն տան իրենց, էդ դղյակի կողքին կարո՞ղ ա պիտի մի հատ մեծ զարդասենյակ ու մի հատ էլ փոքրիկ մատուռ կառուցեն` Բաբայան Սյամոյի ու Նիկոլի նկարներով, որ ամեն Աստծո օր տակը աղոթեն իրենց տուն ու տեղը թուրքին հանձնելու և Երևանի սրտում իրենց դղյակներով ապահովելու, այսպիսի հրաշք կյանքի արժանացնելու համար:
Արգամիչ, կարո՞ղ ա էս մարդկանց աչքը էլի քո Մոնումենտի դղյակի վրա է, որը Սասունի թեթև ձեռքով ծախեցիր մեկ այլ Արգամիչի ու էլի չպրծար դրանցից: Մի հատ ասա, էլի, որ դու հիմա տարուց ավել ա` հյուրանոցի կռիշում ես համարյա վարձով մնում, բալքի սրտները հովանա:
Իսկ կարո՞ղ ա Ալենի էն Ջրվեժի համեստագույն առանձնատունն ա աչքներին դղյակ երևացել, կամ աներձագի` Ձորաղբյուրում էժանով առած դաչեն: Սրանք հաստատ Արփի Դավոյանի` Ստեփանավանում կառուցած եռահարկ տունն ու Ջհանգիրյանի «գոմն» էլ տեսած կլինեն: Արփիի տան մասով ճիշտ ասի, չէ՞, թե՞ սուտ լուրեր են` ոչ մի տուն էլ չունի, հազիվ Երևանում մի կերպ վարձով յոլլա ա գնում:
Սրանք լավ ա` Նիկոլի դաչեքի մոտով չեն անցել, թե չէ հիմա դարպասները ջարդել մտել էին ներս…. Ու հաստատ կջարդեին, կմտնեին, որ հետո էն վերևի նկարի տակ աղոթելու ավելի աստվածահաճո առիթ ունենային…
#Էն_մեր_Գագոներին_ասեք
#Շտապ_դղակները_ծախեն
#Քանի_երեկվա
#Արցախցի_նիկոլականները
#Դրանք_էլ_չեն_տեսել»։