
Հայտնի է MacBook-ի նոր մոդելների թողարկման ամսաթիվը

Համակարգիչների թարմացված շարքի հնարավոր թողարկման մասին տեղեկություն է տրամադրել Մարկ Գուրմանը Bloomberg-ից։
Apple-ի նոր նոութբուքերի թողարկումը միշտ ուղեկցվում է բազմաթիվ ասեկոսեներով և ինսայդերային տվյալներով։ MacBook Pro-ի և MacBook Air-ի առաջիկա թարմացումը M3 պրոցեսորի վրա բացառություն չէ: Ոչ վաղ անցյալում այս մասին հետաքրքիր տեղեկություններ հայտնվեցին համացանցում։
Ինչպես հաղորդում է արտասահմանյան մամուլը՝ վկայակոչելով Bloomberg-ից Մարկ Գուրմանին, Pro-line նոութբուքը վաճառքում կհայտնվի 2024 թվականի սկզբին։ MacBook Air M3-ը կթողարկվի Pro տարբերակի թողարկումից մի քանի ամիս անց։ Լրագրողները նշում են, որ Apple-ի նոր շարքն այժմ փորձարկման փուլում է։
Օրինակ՝ 13 և 15 դյույմանոց MacBook Air-ն անցնում է ինժեներական ստուգման թեստեր: Միաժամանակ նոր MacBook Pro-ն մոտենում է զանգվածային արտադրությանը։ Իհարկե, արտադրողն ինքը չի մեկնաբանում լուրերը։
Սիրարփի Աղաբաբյան