Բաժիններ՝

Պենտագոնում հայտնել են Կարմիր ծովում, ենթադրաբար, դեպի Իսրայել արձակված հրթիռների և ԱԹՍ-ների խոցման մասին

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ երկրի ռազմածովային ուժերի ռազմանավը Կարմիր ծովում կալանել է 3 թևավոր հրթիռներ և մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք արձակվել էին Եմենում գործող Հութի խմբավորման կողմից, ենթադրաբար, Իսրայելի ուղղությամբ։

Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը լրագրողներին հայտնել է, որ հրթիռները և ԱԹՍ-ները խոցվել են Կարմիր ծովում տեղակայված ամերիկյան ռազմածովային ուժերի «Քարնի» կործանիչ ռազմանավի անձնակազմի կողմից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

«Մենք հստակ չենք կարող ասել, թե որն էր այս հրթիռների և անօդաչուների թիրախը, բայց դրանք արձակվել էին Եմենից՝ Կարմիր ծովով դեպի հյուսիս, հնարավոր է՝ Իսրայելում թիրախների ուղղությամբ», – ասել է Ռայդերը։

Իր հերթին Reuters-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնատար աղբյուրի, նշում է, որ հարվածների թիրախը ամերիկյան ռազմանավը չէր։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո Միացյալ Նահանգներն ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ Միջերկրական ծով ուղարկելով երկու ավիակիր, դրանց աջակցող նավեր, ինչպես նաև շուրջ 2000 ծովային հետևակի զինվորների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031