Բաժիններ՝

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան այնտեղից հակատանկային հրթիռների արձակման

Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածներ է հասցնում Լիբանանին՝ ի պատասխան Մանարա կիբուցի վրա հարձակումների։ Այս մասին ԻՊԲ-ն հաղորդագրություն է տարածել իր Telegram ալիքում։

«Մանարա կիբուցի ուղղությամբ հակատանկային հրթիռների արձակման մասին հաղորդումներից հետո արձանագրվել է երկու արձակում Լիբանանից։ Տուժածների մասին տեղեկություն չկա։ Ի պատասխան՝ ԻՊԲ-ն հրետանային կրակ է բացել այն տարածքների վրա, որտեղից արձակվել են արկերը», – ասել են զինվորականները։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման կողմից հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակումից հետո Իսրայելը հարվածներ է հասցնում ոչ միայն Գազայի հատվածին, այլև Լիբանանում «Հեզբոլլահ»-ի թիրախների՝ ի պատասխան այնտեղից իրականացվող հարվածների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031