
«Տոյոտայի» 7-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ին, Աշտարակ-Երևան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Զիլ» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ: «Տոյոտայի» 7-ամյա ուղևորուհին և 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 7-ամյա Նարինե Գրիգորյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն: