
Իսրայելը 10 միլիարդ դոլարի օգնություն է խնդրել ԱՄՆ-ից. The New York Times

Իսրայելը Միացյալ Նահանգներից 10 միլիարդ դոլար գումարի արտակարգ օգնություն է խնդրել: Այդ մասին հաղորդում է The New York Times-ը՝ վկայակոչելով երեք պաշտոնյաների:
Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկացի օրենսդիրներն այժմ համատեղ օգնության փաթեթ են մշակում Իսրայելի և Ուկրաինայի համար։
Հոկտեմբերի 15-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը մտադիր է 2 միլիարդ դոլարից զգալիորեն ավելին պահանջել՝ Ուկրաինային ու Իսրայելին աջակցություն տրամադրելու և այլ կարիքների համար։
NBC հեռուստաալիքը հայտնել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների մի մասը թերահավատորեն է վերաբերվում Ուկրաինային և Իսրայելին ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքները համատեղելու գաղափարին։ Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների` թերահավատորեն են տրամադրված նույնիսկ այն հանրապետականներից ոմանք, ովքեր, ընդհանուր առմամբ, կողմ են երկու երկրներին օգնություն ցուցաբերելուն: