ՄՊՀ նախագահը ելույթ կունենա Մրցակցության միջազգային ցանցի տարեկան համաժողովին

։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Բարսելոնա Մրցակցության միջազգային ցանցի 22-րդ տարեկան համաժողովին մասնակցելու նպատակով: Այս մասին հայտնեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից։

Համաժողովի շրջանակում ՄՊՀ նախագահը հանդես կգա «Արհեստական բանականությունը և մրցակցությունը» թեմայով ելույթով:

Համաժողովն արդյունավետ հարթակ է մրցակցության պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության զարգացման, արդի մարտահրավերների քննարկման և փորձի փոխանակման համար։

Հայաստանի մրցակցային մարմինը Մրցակցության միջազգային ցանցի անդամ է 2001 թվականից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031