
Քեֆը՝ Ավինյանից, ռեստորանը՝ Կարեն Կարապետյանից. «Իրավունք»

«Իրավունքի» հավաստի տեղեկություններով` շաբաթ օրը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մի մեծ քեֆ է կազմակերպել` ընտրվելու կապակցությամբ։ Վերջինս քաղաքապետարանի ողջ անձնակազմին տարել է ուտել-խմելու` նախկին քաղաքապետ եւ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Թե ինչո՞ւ հենց այդ ռեստորանում, սա արդեն մտածելու տեղիք է տալիս։
Ի դեպ, հետաքրքիր է, որ Ավինյանը քաղաքապետարանի այն վարչության պետերին, որոնք, ըստ նրա, «պրառաբներ» ու «մեբելի դիզայներ-ներ» են, ե՞ւս հրավիրել էր մասնակցելու այդ քեֆին»: