
Հետախուզվում էր երեխային պահելուց չարամտորեն խուսափելու համար

ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 15-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 38-ամյա Արման Պ.-ին, որը 2020 թ. ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածի (Ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: