
27-ամյա Կարեն Գ.-ին հայտնաբերեցին օդանավակայանում

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 27-ամյա Կարեն Գ.-ին, որը հոկտեմբերի 4-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: