Պուտինը Իրանի նախագահի հետ քննարկել է Պաղեստինում տեղի ունեցող իրադարձությունները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույցում քննարկել են իսրայելա-պաղեստինյան հակամարտության իրադարձությունները և Անդրկովկասում փոփոխությունները։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իրանի կառավարության պաշտոնական Telegram ալիքը։

«Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցում դոկտոր Ռաիսին ուշադրություն է հրավիրել իսրայելական ռեժիմի կողմից հանցագործությունների շարունակականության վրա։ Որպես երկարատև և համատարած պատերազմի պատճառ նա նշել է Գազայի շրջափակումը, կանանց և երեխաների սպանությունները, ինչպես նաև Գազայի հատվածում ցամաքային գործողության ու ընտրված և օրինական կառավարության վրա հարձակումը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև իրավիճակն Անդրկովկասում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031