Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է Լիբանանի սահմանամերձ համայնքների բնակիչների տարհանում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ նախատեսում է տարհանել Իսրայելի հյուսիսում՝ Լիբանանի հետ սահմանին գտնվող համայնքների բնակիչներին։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ի հրապարակումից։

Սահմանից 2 կմ շառավղի մեջ գտնվող 28 համայնքների բնակիչներին կտեղափոխեն «պետության կողմից ֆինանսավորվող հյուրատներ»։

BBC-ն հիշեցնում է, որ հոկտեմբերի 15-ին Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական կազմակերպության կողմից սահմանամերձ գյուղերից մեկի հրթիռակոծության հետևանքով 1 իսրայելցի է զոհվել։

Իսրայելը գիշերը հարվածներ է հասցրել Լիբանանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահ»-ին պատկանող ռազմական ենթակառուցվածքները։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Իսրայելը նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

Իսրայելում զոհերի թիվը գերազանցել է 1400-ը։ 150 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 2700-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս