Բաժիններ՝

Վանաձորում մի ողջ ընտանիք թունավորվել է շմոլ գազից. հոսպիտալացվել է չորս քաղաքացի, այդ թվում՝ երեխա

Նախօրեին՝ հոկտեմբերի 15-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կան նաև երեխաներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ, ում ինքնությունը ճշտվում է:

Բժիշկները բոլորին տեղում բուժօգնություն են ցուցաբերել, և այս պահին 8-ամյա երեխային ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի «Սուրբ Աստվածամայր» կամ «Արաբկիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով:

Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:

Այս պահին վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում՝ շնորհիվ «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշների, հիվանդանոցի բուժանձնակազմի, ովքեր ահազանգը ստանալուն պես օպերատիվ հասել են դեպքի վայր և ինքնազգացողությունը վատացած անձանց մինչև հիվանդանոց տեղափոխելը՝ տեղում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս