Բաժիններ՝

Ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ատոմային ավիակիրը ժամանել է Հարավային Կորեա

Ամերիկյան «Ռոնալդ Ռեյգան» ավիակիրը մտել է Բուսանի նավահանգիստ։ Ինչպես տեղեկանում ենք Yonhap գործակալությունից, «Ռոնալդ Ռեյգան»-ը և նրա Հինգերորդ ավիակրային խումբը Բուսանում կմնան մինչև հոկտեմբերի 16-ը:

Վերջին անգամ ամերիկյան ավիակիր Հարավային Կորեա է այցելել մարտին, իսկ «Ռոնալդ Ռեյգան»-ը՝ 2022 թ․ սեպտեմբերին:

Այցը տեղի է ունենում Կորեական թերակղզում լարվածության սրացման պայմաններում․ սեպտեմբերին Հյուսիսային Կորեան ներկայացրել է նոր մարտավարական միջուկային սուզանավ, ինչպես նաև հայտարարել ռազմական հետախուզական արբանյակ արձակելու մտադրության մասին․ այս տարի այդ արբանյակի արձակման փորձերն արդեն երկու անգամ ձախողվել են։ Փհենյանում հայտարարել են, որ մտադիր են արձակման երրորդ փորձն իրականացնել հոկտեմբերին:

Հարավային Կորեայի ռազմածովային ուժերը նշել են, որ ամերիկյան ավիակրի ներկայությունը Բուսանում ԱՄՆ-ի կողմից Կորեական թերակղզում «ընդլայնված զսպմանն իր հանձնառությունը ցուցադրելու մի մասն է»։

Այս շաբաթվա սկզբին «Ռոնալդ Ռեյգան»-ը մասնակցել է Կորեական թերակղզու հարավում գտնվող միջազգային ջրերում Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի եռակողմ զորավարժություններին՝ նվիրված արգելված բեռով նավերի կալանմանը և ծովահենության դեմ պայքարին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս