Բաժիններ՝

Հայաստանում ստարտափները նախասաղմնային և սաղմնային ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունեն. Մինասյան

Հայաստանում վենչուրային ֆոնդերը կարողանում են ստարտափների համար նախասաղմնային և սաղմանային ներդրումները տեղում ապահովել: Այս մասին հայտնեց Krisp-ի համահիմնադիր, 10Web ընկերության հիմնադիր Արտավազդ Մինասյանը՝ խոսելով տեխնոլոգիական համայնքի առջև ծառացած դժվարություններից և ոլորտում առկա նոր հնարավորություններից:

«Հայաստանյան ստարտափ էկոհամակարգում հայկական արտադրության ավելի քան 10 տեխնոլոգիական ընկերություն գնացել են վենչուրային ֆիանանսավորման ճանապարհով: Եթե առաջ ստարտափը 1-2 միլիոն դոլար ներգրավելու համար ստիպված էր գնալ Սիլիկոնային հովիտ կամ ուրիշ կենտրոններ, ապա հիմա Հայաստանի վենչուրային ֆոնդերը կարողանում են նախասաղմանային ու սաղմանյաին ֆինանսավորումը տեղում ապահովել, ինչը շատ ընկերություններին առաջ գնալու հնարավորություն է տալիս»,- ասաց նա:

Մեկ տարվա ընթացքում տեխնոլոգիական համայնքը բախվել է երեք տիպի դժվարության՝ միջազգային տնտեսական իրավիճակ, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակ, դոլարի փոխարժեքի նվազում:

«Միջազգակին տնտեսական իրավիճակի հետևանքով ֆինանասավորումը էականորեն նվազել էր, Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը լուրջ ազդում էր աշխատակիցների մոտիվացիայի, ներգրավվածության և արդյունավետության վրա: Դոլարի 20 տոկոս արժեզրկումը ևս վատ անդրադարձ է ունեցել, քանի որ գրեթե բոլոր ընկերությունները արտահանող են: Չնայած դժվարություններին՝ հայկական ընկերությունները վերադիրքավերվել են, իրավիճակի լավացում ենք նկատում»,- նշեց Մինասյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս