Երևանի ավագանու հանձնաժողովներից մեկի նախագահի տեղակալ է ընտրվել «Հանրային ձայն» խմբակցության անդամը
Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ է ընտրվել «Հանրային ձայն» խմբակցության անդամ Վահան Ավագյանը։ Թեկնածուի օգտին կողմ է քվեարկել ավագանու 37 անդամ, դեմ՝ չկա։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը։



