«Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին․ Զեյնալյան

««Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Երևանում իշխանություն ձևավորելու օգտին, իրավիճակը հանգուցալուծելու օգտին, «Հանրապետություն» կուսակցությունը քվեարկեց Հայաստանի անկախության և ինքնիշխանության օգտին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը։

Նշենք, որ մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության հարցն է։

Տիգրան Ավինյանը Երևանի քաղաքապետի առաջադրված միակ թեկնածուն է։ Երևանի ավագանու առաջին նիստին ներկա է ավագանու 37 անդամ, քվորում կա, նիստը իրավազոր է։ Մասնակցում են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» կուսակցությունները։

Նիստը բոյկոտել են «Մայր Հայաստանը» և «Ազգային առաջընթացը»։

Տեսանյութեր

Լրահոս