
ԱՄՆ-ն պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը. Բլինքեն

ԱՄՆ վարչակազմը դատապարտում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակումները Իսրայելի վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ահաբեկչությունը երբեք չի կարող արդարացվել։ Մենք համերաշխ ենք Իսրայելի կառավարության և ժողովրդի հետ և մեր ցավակցությունն ենք հայտնում այս հարձակումների հետևանքով իսրայելցիների շրջանում զոհերի կապակցությամբ։ Կշարունակենք սերտ կապ պահպանել Իսրայելի մեր գործընկերների հետ։ ԱՄՆ պաշտպանում է Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը»,- հայտարարել է Բլինքենը։