Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով 161 պաղեստինցի զոհվել է, 931-ը՝ վիրավորվել
Գազայի հատվածում Իսրայելի զինված ուժերի հարվածների հետևանքով 161 մարդ զոհվել է, 931-ը՝ վիրավորվել։
յս մասին հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր իսրայելական կողմը վերջին տվյալներով ունի առնվազն 40 զոհ, 740 վիրավոր։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժաննա։